Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ապրիլին Թուրքիայում զբոսաշրջիկների թիվը ռեկորդային անկում է ապրել

Ապրիլին Թուրքիայում զբոսաշրջիկների թիվը ռեկորդային անկում է ապրել
28.05.2016 | 12:12

Reuters-ի փոխանցմամբ՝ 2016-ի ապրիլին նախորդ տարվա համեմատությամբ Թուրքիա այցելած օտարազգի զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 28 տոկոսով՝ մինչև 1,75 միլիոն մարդ: Ապրիլին Թուրքիա այցելած ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը նախորդ ամսվա համեմատ նվազել է 79,28 տոկոսով:

Մինչև 2015-ը Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքը եղել է ամենամեծը՝ Գերմանիայից հետո: Թուրքիայի զբոսաշրջության նախարարությունը հայտնել է, որ ապրիլին գրանցվել է վերջին 17 տարում (1999 թվականից) ամենամեծ անկումը, երբ հայտարարվեց քուրդ առաջնորդ Աբդուլա Օջալանի կալանավորման մասին: Դա բողոքի ալիք էր բարձրացրել Թուրքիայում և եվրոպացի զբոսաշրջիկներին խորհուրդ չէին տվել այցելել Թուրքիա:

Դիտվել է՝ 1593

Մեկնաբանություններ